
Կարլոս Լասկանո
Վերադարձ
Կարլոս Լասկանո (1973, Մար դել Պլատա, Արգենտինա)
Ռեժիսոր, նկարազարդող, սցենարիստ և անիմատոր: Միջազգային ճանաչման է արժանացել պատմություն անելու իր կարողությամբ: Նրա ամենահայտնի կարճամետրաժ աշխատանքներն ընդգրկվել են հարյուրավոր ծրագրերում և մրցանակների արժանացել աշխարհում: Լասկանոյի կենսագրության էջերից են առաջադրումը Գոյա մրցանակին և մասնակցությունը Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին հավակնող ֆիլմերի նախնական ընտրությանը, ինչպես նաև հարյուրավոր միջազգային պարգևները: 2010-ին Նյու Յորքի Vimeo-ի առաջին փառատոն + մրցանակների անիմացիայի անվանակարգում Դեյվիդ Լինչի նախագահած ժյուրիի անդամ է եղել: «Լիլա» վերջին ֆիլմում Կարլոս Լասկանոն միավորել է երևակայությունն ու իրական կյանքը:
Ֆիլմացանկ
Տիկնիկային կարճ սիրավեպ (2008, կ/մ), Կապույտի ստվեր (2011, կ/մ), Լիլա (2014, կ/մ):
