
Լեոն Պրուդովսկի
Վերադարձ
Լեոն Պրուդովսկի (ծն. 1978, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)
13 տարեկանում Ռուսաստանից Իսրայել գաղթելուց հետո ավարտել է Թել Ավիվի համալսարանը` արժանանալով Կինոյի և հեռուստատեսության դպրոցների միջազգային ընկերակցության` CILECT-ի մրցանակին: Նրա կարճամետրաժները և միջին տևողության ֆիլմերը ներկայացվել են Ուսանողական “Օսկարի”, Վենետիկի, Կլերմոն-Ֆերանի կինոփառատոներում և այլն: Նկարահանել է “Տրոյկա” մինի սերիալը և “Փարիզից հինգ ժամվա հեռավորության վրա”, լիամետրաժ ֆիլմը, որը մրցանակներ է շահել Հայֆայի և Նեապոլի կինոփառատոներում: Պրուդովսկին 4 Film Funds կինոընկերության գեղարվեստական խորհրդատուն է և սցենարի գծով խորհրդատու Իսրայելի կինոդպոցներում:
Ֆիլմացանկ
Պատահական անձրև (2003, կ/մ), Քֆար Քասեմի ճաապարհները (2004, կ/մ), Մութ գիշեր (2005, կ/մ), Ինչպես ձուկը` ջրից դուրս (2006, կ/մ), Հաջորդ տարի Թորոնթոյում (2007, կ/մ), Փարիզից հինգ ժամվա հեռավորության վրա (2009), Տրոյկա (2010, հ/ս), Բարի գալուստ և… ցավակցում ենք (2012, կ/մ):