
Մարգո Զուբաշվիլի
Վերադարձ
Մարգո Զուբաշվիլի (ծն. 1991, Թբիլիսի)
2014-ին ավարտել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանը: 2011-ին նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Օլիմպիան», մրցանակների է արժանացել Թբիլիսիի Ամիրիանի ուսանողական փառատոնում և Լեհաստանի Mediaschool ԿՓ-ում: Ուսանողական առաջին տարիներից Մարգո Զուբաշվիլին աշխատել է վրացական կինոարտադրության ոլորտում:Մասնակցել է այնպիսի հաջող նախագծերի, ինչպիսիք են Նանա Էկվթիմիշվիլիի «Ծաղկունքը» և Սալոմե Ալեքսիի «Վարկային գիծը»: 2010-ից նա աշխատում է նաև Թբիլիսիի ՄԿՓ-ում: «Դինոզավրերը» Մարգոյի դիպլոմային աշխատանքն է: 2015-ին նրա նոր՝ «Անա» կինոնախագիծը հաղթել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ֆինանսավորման մրցույթում:
Ֆիլմացանկ
Ցինան-Դալի (2009, վավ.), Օլիմպիա (2010, կ/մ), Դինոզավրեր (2014, կ/մ):
