Ֆիլմեր

Ֆրունզե Դովլաթյան

Վերադարձ
Ֆրունզե Դովլաթյան

Ֆրունզե Դովլաթյան (ծն. 1927, Գավառ,  - 1997, Երևան)

1941-52 թթ. Հայաստանի շրջանային թատրոնների, ապա և Երևանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է եղել: 1947-ին ավարտել է այդ թատրոնի թատերական ստուդիան: 1950-ին «Այս աստղերը մերն են» ներկայացման մեջ Հրայրի դերակատարման համար արժանացել է Ստալինյան մրցանակի: 1959-ին ավարտել է Մոսկվայի պետական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս. Գերասիմովի արվեստանոց): 1959-64 թթ. աշխատել է Մոսկվայի Գորկու անվան կինոստուդիայում: 1962-64 թթ. «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր է եղել, 1964-97 թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1965-ին նկարահանել է «Բարև, ես եմ» կինոնկարը, որ շրջադարձային կետ է դարձել հայ կինոյի պատմության մեջ: 1943-ից խաղացել է բազմաթիվ ֆիլմերում:

 

Ֆիլմացանկ
Ո՞վ է մեղավոր (1958, համառեժ՝. Լև Միրսկի), Մեր քաղաքի առավոտը (1959, համառեժ՝. Լև Միրսկի), Դիմա Գորինի կարիերան (1961), Առավոտյան գնացքներ (1963, համառեժ՝. Լև Միրսկի), Բարև, ես եմ (1965), Երևանյան օրերի խրոնիկա (1972), Երկունք (1976), Ապրեցեք երկար (1979), Վենետիկի միջազգային գիտաժողովը (1982), Մխիթարյանները (1982), Մշակույթների կամուրջ (1985), Մենավոր ընկուզենի (1986), Կարոտ (1990):

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն