Ֆիլմեր

Լևոն Մինասյան
Վերադարձ
Լևոն Մինասյան (ծն. 1970, Գյումրի)
Թատերական կրթությունն ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Դերասան է աշխատել Գյումրու «Առասպել» և Վարդան Աճեմյանի անվան թատրոններում: Կինոկրթություն է ստացել Փարիզ 8-րդ համալսարանում: 1996-ին ստացել է իր մագիստրոսական դիպլոմը գերազանցությամբ: Նկարահանել է ֆրանսիական կինոընկերությունների թողարկած կարճամետրաժ ֆիլմեր: Նրա «Դաշնամուրը» ֆիլմը մասնակցել է ավելի քան 80 միջազգային կինոփառատոնի և արժանացել 35 մրցանակի ու հիշատակման:
Ֆիլմացանկ
Գարնան սկզբին (1997, կ/մ), Terra Emota (1999, կ/մ), Lux Aeterna (1999, կ/մ), Անդրծովյան սիրահարները (2000, կ/մ), Ես սիրում եմ քո դեմքը (2001, կ/մ), Անուրջներ այլ տեղից. փնթփնթանի օրագիրը (2003, կ/մ), Դաշնամուրը, (2011, կ/մ), Սանդվիչ կղզու մարդը (2015, կ/մ):

Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ