
Հրե անվակառքեր
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2017 |
Ծրագիր | Հետահայաց ցուցադրություններ |
Պրոդյուսեր(ներ) | Դեյվիդ Փութնեմ |
Ռեժիսոր | Հյու Հադսոն |
Սցենարի հեղինակ(ներ) | Քոլին Ուելանդ |
Օպերատոր | Դեյվիդ Ուոթքին |
Երաժշտությունը` | Վանգելիս |
Հնչյունային ձևավորող` | Քլայվ Ուինթեր |
Մոնտաժող` | Թերի Ռոլինգս |
Նկարահանվել են` | Բեն Քրոս, Յան Չարլսոն, Նայջել Հեյվերս, Չերիլ Քեմփբել, Ալիս Կրայգ, Լինդսի Անդերսոն, Դենիս Քրիսթոֆեր, Նայջել Դեյվենփորթ, Յան Հոլմ: |
Արտադրող ընկերություն | Allied Stars Ltd, Goldcrest Films, Enigma Productions, The Ladd Company |
Սինոփսիս
1920-ականների սկզբին դասակարգային մոլուցքով տարված ու կրոնական պառակտման մեջ գտնվող Մեծ Բրիտանիայում երկու հաստատակամ երիտասարդ վազորդներ մարզվում են 1924-ի Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Էրիկ Լիդելը Չինաստանում` միսիոներների ընտանիքում ծնված բարեպաշտ քրիստոնյա է և վազքը դիտում է որպես պաշտամունքի մաս ի փառս Աստծու: Նա հրաժարվում է շաբաթ օրերին վազել կամ մրցման դուրս գալ: Հարոլդ Աբրահամսը հաղթահարում է հրեատեցությունն ու դասակարգային կանխակալությունը, բայց իր նպատակասլացությամբ տարված` անուշադրության է մատնում սիրած աղջկան` Սիբիլին:
Մրցանակներ
Մրցանակ լավագույն երկրորդական դերակատարման համար (Յան Հոլմ), Էկումենիկ ժյուրիի մրցանակ - Հատուկ հիշատակում Կաննի ՄԿՓ, 1981, «Հանրության ընտրություն» մրցանակ, Թորոնթոյի ՄԿՓ, 1981, «Օսկար» մրցանակներ լավագույն ֆիլմի, սցենարի, երաժշտության, զգեստների համար, 1982, «Ոսկե Գլոբուս» մրցանակ արտասահմանյան լավագույն ֆիլմի համար, 1982, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակներ լավագույն ֆիլմի, երկրորդական դերակատարման (Յան Հոլմ), զգեստների համար, 1982, «Գրեմի» մրցանակ լավագույն փոփ գործիքային կատարման համար, 1983