Ֆիլմեր

Գրեգորի Ռենտիս
Վերադարձ
Գրեգորի Ռենտիս (ծն. 1984, Աթենք, Հունաստան)
Ավարտել է Լոնդոնի Կայսերական քոլեջը` էլեկտրականության և էլեկտրոնիկայի ճարտարագետի կոչումով: Այժմ սովորում է Կալիֆորնիայի Արվեստների ինստիտուտի կինոռեժիսորական ծրագրի մագիստրատուրայում: Նրա ՙՄայրամուտ՚ ավարտական ֆիլմի (2009) անդրանիկ ցուցադրությունը կայացել է Ռոտերդամի ՄԿՓ-ում: Ռենտիսի նախորդ` ՙԴու ինձ խնդրեցիր սպասել՚ կարճամետրաժ աշխատանքը (2007) Պատվավոր հիշատակման է արժանացել Կինոդրամաների փառատոնում, ցուցադրվել` Ռիո դե Ժանեյրոյի կարճամետրաժ ֆիլմերի և Սալոնիկի ՄԿՓ-երում: 2010-ին Աթենքի ՙՏոպոս Ալու՚ թատրոնում բեմադրել է Դեյվիդ Մամեթի ՙՋրային շարժիչ՚ պիեսը:
Ֆիլմացանկ
Դու ինձ խնդրեցիր սպասել (2007), Մայրամուտ (2009), Տան ճամփան հեռու է (2011)

Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ