Ֆիլմեր

Լոիկ Տանսոն, Թիերի Բեսլինգ

Վերադարձ
Լոիկ Տանսոն, Թիերի Բեսլինգ

Լոիկ Տանսոն (ծն. 1981, Լյուքսեմբուրգ)
2005-ին ավարտել է Նանսիի IECA-ն` Կինոյի և լսատեսողական արվեստների եվրոպական ինստիտուտը, կինոգիտության մագիստրոսի աստիճանով: Հաջորդ երկու տարին Լյուքսեմբուրգի Utopia SA կինոթատրոնների ցանցի ծրագրավորման և պատվիրման բաժնի ղեկավարն է եղել, որից հետո միավորվել է Թիերի Բեսլինգի հետ` համատեղ սցենարներ գրելու և ֆիլմեր նկարահանելու նպատակով:

 

 

 

Թիերի Բեսլինգ (ծն. 1984, Լյուքսեմբուրգ)
2009-ին ավարտել է Սորբոնի համալսարանը` խաղարկային կինոյի սցենարիստի և վավերագրական ֆիլմերի ռեժիսորի մագիստրոսի, ինչպես նաև արվեստի պատմության մագիստրոսի աստիճաններով: 2007-ին Լոնդոնի կինոդպրոցում սցենարիստական սեմինար է ավարտել: 2009-ին վերադարձել է Լյուքսեմբուրգ` ՙԼաաֆ՚ կարճամետրաժը, ինչպես նաև ՙԷլդորադո՚ լիամետրաժ վավերագրական ֆիլմը Լոիկ Տանսոնի հետ նկարահանելու:

Երկու ռեժիսորները 2004-ին Լոս Անջելեսում ավարտել են Նյու Յորքի կինոակադեմիայի 8-շաբաթյա սեմինարը: Առաջին անգամ հանդիպել են 2002-ին Samsa Film-ի գրասենյակում, որտեղ և առաջին պրակտիկան են անցկացրել: 7 տարի անց շարունակել են սկսածը` նկարահանելով իրենց առաջին կարճամետրաժը նույն պրոդյուսերական ընկերության հետ:

Ֆիլմացանկ
Լաաֆ (2010), Էլդորադո (2011)

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն