Ֆիլմեր

Բրյունո Դըվիլ

Վերադարձ
Բրյունո Դըվիլ

Բրյունո Դըվիլ (ծն. 1976)
Բրյուսելի Գեղարվեստի դպրոցի տեսողական արվեստների բաժինն ավարտելուց հետո ընդունվել է Լոզանի Արվեստի և դիզայնի համալսարանը և 2000-ին ավարտել կինոյի բաժինը` ռեժիսորական դիպլոմով: Նույն տարի Լոկառնոյի ՄԿՓ-ում հատուկ մրցանակ է ստացել իր «Փրկագոտին» կարճամետրաժ ֆիլմի համար: Այնուհետև գրել է տարբեր ձևաչափի ֆիլմերի սցենարներ և նկարահանել դրանք: 2003-ին ստացել է Լոկառնոյի ՄԿՓ-ի երիտասարդական ժյուրի Մեծ մրցանակը «Մսեղիք» կարճամետրաժի համար: Ներկայումս նրա վերջին աշխատանքը` «Ոսկե գունդը», ցուցադրվում է մի շարք ԿՓ-երում: Եղել է նաև հինգ կենդանի ելույթների տեսանյութերի հեղինակն ու ձևավորողը: 2008-12 թթ. շվեյցարական հեռուստաընկերության (RTS) համար նկարահանել է «Քրոմ» հեռուստասերիալը (աղբահավաքների կյանքի մասին), որի սցենարի հեղինակն է նաև: Այժմ աշխատում է իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի վրա:

Ֆիլմացանկ

Փրկագոտին (2000), Մսեղիք (2003), Անցում (2012), Ոսկե գունդը (2012):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն