Ֆիլմեր

Մարկ Դե Քլոե, Յերոեն Բերքվենս

Վերադարձ
Մարկ Դե Քլոե, Յերոեն Բերքվենս

Մարկ Դե Քլոե
Սովորել է Ռիթվելդ ակադեմիայում և Մաուրից Բինգեր ինստիտուտում: “Lucly Strike” և “Դանդաղեցնել” ավարտական ֆիլմերի համար 1992-ին արժանացել է Գրոլշ կինոմրցանակին: 1998-ին “Գնչուներ” և 2004-ին “Միայնակ” աշխատանքների համար ստացել է NPS-ի մրցանակը` լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար: 2004-ին նկարահանել է “Կեղծ վալս” պարային ֆիլմը, որը մի քանի մրցանակների է արժանացել և առաջադրվել ՙԷմմի՚-ի: 2009-ին ասպարեզ է եկել նրա առաջին լիամետրաժ ֆիլմը` ՙԿյանքը` հանած մի օր՚:

Ֆիլմացանկ
Lucky Strike (1992), Դանդաղեցնել (1992), Գնչուներ (1998), Միայնակ (2004), Կեղծ վալս (2004), Կյանքը` հանած մի օր (2009), Սարսափելի կապույտ (2010), Հոլանդիայի ամենաուժեղ մարդը (2011), Կյանքը գեղեցիկ է (2011):

 

 

 

Բերքվենս, Յերոեն

Յերոեն Բերքվենս
Սովորել է Բրեդայի Գեղարվեստի ակադեմիայում: 1993-ին նրա ՙԹող ամեն ինչ ինձ լինի՚ ավարտական աշխատանքն արժանացել է Arte հեռուստաալիքի մրցանակին` որպես լավագույն եվրոպական ուսանողական ֆիլմ: Բերքվենսի ՙՋիմի Ռոզենբերգ. հայր, որդի և տաղանդ՚-ն արժանացել է ՙՈսկե հորթի՚` որպես լավագույն լիամետրաժ վավերագրական կինոնկար: Մի քանի տարի նա եղել է PBS Humanist Broadcasting-ի խմբագրական կազմի անդամ: Մինչև 2010 թ. կինո է դասավանդել Բերդայի իր կրթօջախում, 2004-ին վարել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի կինովավերագրության սեմինարը: 2010-ից վավերագրական կինոռեժիսուրա է դասավանդում Նիդերլանդների Կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում: Դասավանդելուց և ֆիլմեր նկարահանելուց զատ, երբեմն հանդես է գալիս նաև որպես կինոնախագծերի պրոդյուսեր:

Ֆիլմացանկ
Թող ամեն ինչ ինձ լինի (1993), Համարյա առանց մաշկի. Նիք Դրեյքի օրերը (2002), Ժամանակի հայելին (2003), Մի փաստաբանի պատմություն (2004), Ջիմի Ռոզենբերգ. հայր, որդի և տաղանդ (2006), Կյանքը գեղեցիկ է (2011), Պարադիզո, իմ սեր (2011):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն