Ֆիլմեր

Տոնյա Միշիալի

Վերադարձ

Տոնյա Միշիալի(ծն. 1973, Ֆամագուստա, Կիպրոս)

Կիպրոսում ավարտել է մասնավոր անգլիական դպրոց և տեղափոխվել Օքսֆորդ՝  հյուրանոցային և մատակարարման կառավարում ուսանելու, ապա հասկացել, որ իր ճշմարիտ սերը ռեժիսուրան է: 1997-ին, ուսումն ավարտելուց հետո վերադառնալով Կիպրոս, սկսել է աշխատել որպես ռեժիսոր և պրոդյուսեր, ինչպես նաև հիմնել իր    Zipcode Production & Design կինոընկերությունը: Սիրում է փորձարարություն անել տարբեր միջոցներով. աշխատել է թատրոնում, կինոյում, վիդեոյի և հեռուստատեսության ասպարեզներում, ինչպես Կիպրոսում, այնպես էլ և արտերկրում: Իր աշխատանքները ցուցադրել է բազմաթիվ ազգային և միջազգային կինո- և կատարողական փառատոներում: Նրա երկրորդ կարճամետրաժ ֆիլմը՝ «Փակուղին», ներկայացվել է ավելի քան 20 ՄԿՓ-երում: Հենց նոր Միշիալին ավարտել է իր երրորդ կարճամետրաժը՝ «Թիթեռի օրորոցայինը»: Նա զբաղվում է նաև լուսանկարչությամբ և մրցանակների է արժանացել ազգային և միջազգային մրցույթներում: 2014-ի հունվարից պաշտոնավարում է որպես Կիպրոսի ռեժիսորների գիլդիայի տնօրենների խորհրդի կինոյի ներկայացուցիչ: 

 

Ֆիլմացանկ

Կույր կրքեր (2010, կ/մ), Փակուղի (2013, կ/մ), Թիթեռի օրորոցայինը (2014, կ/մ):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն