
Կանոնակարգ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
''Ոսկե Ծիրան'' Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
կկայանա 2018թ.-ի հուլիսի 8- 15-ը:
''Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ''. փառատոնի նշանաբանը խարսխված է փոխակերպվող համընդհանուր մարդկային լանդշաֆթի գաղափարին և այն մարտահրավերներին, որ մարդ արարածի առաջ ծառանում են նման փոխակերպումներից:
Մենք ողջունում ենք տարատեսակ էթնիկ խմբեր, կրոններ, ազգություններ ներկայացնող ֆիլմերը, որոնք պատկերում են մարդու փորձառությունը, ժողովրդի ամենօրյա սովորական ու անսովոր կյանքը. մարդկանց ուրախություններն ու տառապանքը` մինչ նրանք փորձում են իմաստավորել փոփոխվող աշխարհը, և ջանում վերագտնել իրենց` ավելի ու ավելի քիչ սահմաններ ճանաչող այդ աշխարհում:
ԾՐԱԳՐԵՐ
Խաղարկային մրցույթ. խաղարկային (ավելի քան 60ր.) ֆիլմերի համար` ողջ աշխարհից:
Վավերագրական մրցույթ. լիամետրաժ (ավելի քան 45 ր.) վավերագրական ֆիլմերի համար` ողջ աշխարհից.
Արտամրցութային բաժիններ՝
Հայակական համայնապատկեր' հայկական ծագումով ռեժիսորների և պրոդյուսերների արտադրած լիամետրաժ և կարժամետրաժ խաղարկային ու վավերագրական ֆիլմերի համար` ողջ աշխարհից:
Հետահայաց ցուցադրություններ
Երևանյան պրեմիերաներ
Հարգանքի տուրք
Հատուկ ցուցադրություններ
Մրցութային ծրագրերին ընդունվում են ֆիլմեր, որոնց հանրային ցուցադրությունը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ միջազգային մրցույթներում կարճամետրաժ ֆիլմերի հայտեր չեն ընդունվում:
ՖԻԼՄԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ
Փոստով, էլեկտրոնային փոստով և որևէ այլ ձևով ներկայացված հայտերը, բացի առցանց հայտադիմումի ձևից, ընտրության համար վավեր չեն համարվի:Նախնական ընտրության ներկայացված ֆիլմերի ընդունման վերջնաժամկետն է ` 2018-ի ապրիլի 15-ը: Փառատոնն իրավունք է վերապահում մերժել ուշ ներկայացված դիմումները:
Փառատոնի մրցութային և ոչ մրցութային բաժիններում ֆիլմի հաստատումից հետո դիմողը պարտավորվում է`
- Ապահովել ֆիլմի թրեյլերն առցանց` ժամկետ չունեցող հղումով /link/, և բարձրորակ/HD- resolution/ ֆայլով:
- Առաքել նյութեր` կրկնօրինակման համար (երկխոսությունները անգլերենով, տեղորոշման ցանկը /spotting list/, ցուցադրման օրինակը և պաստառը):
- Նյութերը պետք է առաքվեն թվային տարբերակով` gaiff@gaiff.am հասցեով` որպես էլեկտրոնային ուղերձի վերնագիր նշելով ֆիլմի անունը` բնօրինակով և անգլերենով: Փառատոնը կոշտ կրիչներով /hard drives/, USB կրիչներով, կամ որևէ այլ ֆիզիկական ձևաչափով առաքանի չի ընդունում:
Վերջնական ընտրությունը կատարվում է Ընտրական Հանձնաժողովի կողմից, և նրա որոշումը վիճարկման ենթակա չէ:
Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք վերադարձնել DVD-եր, կամ հետադարձ կապ ապահովել, եթե ձեր ֆիլմը չի ընտրվել:
ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԿԻՐԱՌԵԼԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ
Լիամետրաժ խաղարկային ֆիլմեր` 35մմ ժապավեն, DCP
Վավերագրական ֆիլմեր` Blu-ray, DVD կամ USB կրիչ (USB կրիչով պատճենն առաքվելու դեպքում` այն չի վերադարձվելու):
Յուրաքանչյուր ֆիլմ փառատոնում կարող է ցուցադրվել ոչ ավելի, քան երեք անգամ: Մրցանակ շահելու դեպքում կազմակերպիչները ֆիլմի հավելյալ ցուցադրություն կապահովեն փառատոնի վերջին օրը:
Փառատոնի ընթացքում բոլոր մրցութային ֆիմերը կցուցադրվեն օրիգինալ տարբերակով` անգլերեն և հայերեն ենթագրերով:
Փառատոնը պատճենների համար պատասխանատու է դրանք առաքողից վերցնելու պահից (ներկրելու դեպքում) միչև առաքողին հանձնելու պահը (վերդարձնելու կամ արտահանելու դեպքում):
Փառատոնի կողմից պատճենների առաքման ծախսերը երկու ուղղությամբ վճարվում են միայն, եթե պատճեններն ուղարկվել են սկզբնաղբյուրից և վերադարձվում են իրենց աղբյուրին:
Այն դեպքում, եթե կրկնօրինակն ուղարկվել է մեկ այլ փառատոնի` “Ոսկե Ծիրան” Երևանի միջազգային կինոփառատոնը կվճարի միայն վերադարձի փոխադրավարձը: Ֆիլմերն այլ փառատոնի կողմից պետք է ուղարկվեն կանխավ վճարված:
DCP կրկնօրինակները պետք է փառատոնին ուղարկվեն իրենց իսկական կոշտ տուփերով, որոնց վրա պարզորոշ ընթեռնելի լինի ֆիլմի վերնագիրը:
ԺՅՈՒՐԻՆԵՐ
Խաղարկային մրցույթի ժյուրի
Վավերագրական մրցույթի ժյուրի
Կինոքննադատների միջազգայինֆեդերացիայի (FIPRESCI) ժյուրի
Յուրաքանչյուրի ժյուրի կգործի համաձայն իր կանոնակարգի: Փառատոնի տնօրենը կարող է մասնակցել հանդիպումներին`հարկ եղած դեպքում կանոնակարգի ու ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվություն ապահովելու համար:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Միջազգային խաղարկային մրցույթ
“Ոսկե Ծիրան” – Լավագույն խաղարկային ֆիլմին (2միլիոն դրամ)
“Արծաթե Ծիրան” – Հատուկ մրցանակ
Միջազգային վավերագրական մրցույթ
“Ոսկե Ծիրան” – Լավագույն վավերագրական ֆիլմին (1 միլիոն դրամ)
“Արծաթե Ծիրան” – Հատուկ մրցանակ
Մրցանակներից յուրաքանչյուրը կարող է տրվել միայն մեկ հաղթողի (առանց ''ex aequo''-ի):
Ժյուրին '' Ոսկե Ծիրան'' մրցանակը հանձնվում է ֆիլմի ռեժիսորին:
Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` բոլոր դրամական մրցանակները ենթակա են Հայաստանում վճարվելիք հարկման: Դրամի ընթացիկ փոխարժեքին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել` https://www.cba.am/en/sitepages/default.aspx
Հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականիապրիլի 15-ը:
Ընտրական Հանձնաժողովի վերջնական որոշումը կհայտարարվի 2018 թվականի մայիսի 31-ին:
